Մարդկանց թվարկել են այն մթերքները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել

Վատ սնվելը կարող է տարբեր տեսակի քաղցկեղներ առաջացնել՝ ստամոքս-աղիքային, կրծքագեղձի և շագանակագեղձի, պարզաբանեԼ Է սննդաբանը։ Նրա խոսքով՝ առողջության համար ամենավտանգավորը ալկոհոլն է, կծու կամ աղի ձուկն ու կարմիր միսը, փոխանցում է Life-ը։
«Ալկոհոլային խմիչքների չափից ավելի օգտագործումը առաջացնում է բերանի խոռոչի, կերակրափողի և լյարդի քաղցկեղ։ Տաք համեմունքները կարող են առաջացնել բերանի և քթի այտուցներ, թեև չափավոր քանակությամբ դրանք վնասակար չեն։ Իսկ սննդակարգում կարմիր մսի գերակշռությունը կապված է կոլոռեկտալ քաղցկեղի հետ»,- հավելել է Կաբանովը։
Դիետոլոգը նաև զգուշացրել է շատ տաք սնունդ և ըմպելիքներ չուտել, քանի որ դրանք կարող են վնասել կերակրափողը։
Բացի այդ, նա ընդգծել է սննդամթերքը բորբոսից զերծ պահելու կարևորությունը, քանի որ այն կարող է արտազատել աֆլատոքսիններ՝ նյութեր, որոնք առաջացնում են լյարդի քաղցկեղ:
Ալեքսեյ Կաբանովը սննդի և առողջության մասնագետ է, ով ուսումնասիրում և խորհուրդներ է տալիս առողջական խնդիրների վերաբերյալ՝ ճիշտ և հավասարակշռված սնվելու միջոցով: Նա վերլուծում է նոր տվյալներ և հետազոտություններ անցկացնում՝ հասկանալու համար, թե ինչպես են տարբեր սննդամթերքներն ու սննդարար նյութերը ազդում առողջության վրա, և կազմակերպում է ծրագրեր և սեմինարներ՝ առողջ սնվելու կարևորության մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար: