Ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին:
X-ի իր միկրոբլոգում նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանը 1987 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Օսմանյան կայսրության տարածքում 1915-1917 թվականների ողբերգական իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն։
«Այսօր մենք ոգեկոչում ենք մի ամբողջ ազգի դեմ զանգվածային սպանություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը»,- նշել է Կալյուրանդը։