ՌԴ-ում չորս մարդ է տուժել ավտոբուսի հետ վթարի հետեւանքով. մանրամասներ

ՌԴ-ում չորս մարդ է տուժել ավտոբուսի հետ վթարի հետեւանքով. մանրամասներ

Իվանովոյում ավտոբուսի և երկու մեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով նախնական տվյալներով չորս մարդ տուժել է. հայտնում է շրջանի ներքին գործերի նախարարությունը։

Գործակալության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Իվանովոյի Գրոմոբոյ փողոցում։ Երկրորդ քաղաքային երթուղու ավտոբուսի վարորդը բախվել էր դիմացի մարդատար ավտոմեքենային, որն իներցիայով հարվածել էր մեկ այլ մարդատար ավտոմեքենայի։

«Նախնական տվյալներով տուժել է երեք ուղևոր։ Նրանց ինքնությունը ճշտվում է։ Տուժել է նաև առաջին մարդատար մեքենայի վարորդը»,- ասվում է VKontakte-ում Իվանովոյի ոստիկանության էջում։