Շուրջ 63 ընտանիք Երևանում բնակարան կստանա

Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիր ենք իրականացրել։ Այդ մասին այսօր իր ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ ավագանու որոշմամբ թույլատրվել է Արցախի 10 շենքի, չորրորդ նրբանցքի սպորտային մասնաշենքի և 10/1 հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցումը։

«Շուրջ 63 ընտանիք նոր տուն կստանա»,- ասաց Ավինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։