Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Գյումրիի ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ դատարանը կիրառել է 2 ամսով կալանք և գրավ՝ երկու միլիոն դրամ։ Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրան մեղադրանք է առաջադրվել է ՔՕ 474-րդ հոդվածի հատկանիշներով (Հանցանք կատարած անձին աջակցելը)։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ Գյումրիում ձերբակալվել էր Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանը։