Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Օձաձուկը ծամել է տղամարդու աղիքները և բնակվել որովայնի խոռոչում․ Չինաստան

Blog Image

Չինաստանում կենդանի օձաձուկ է բնակություն հաստատել տղամարդու որովայնի խոռոչում, գրել են ԶԼՄ-ները։

33-ամյա տղամարդը հիվանդանոց է դիմել որովայնի ցավի և առատ քրտնարտադրության գանգատով։ Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ տղամարդու ներսում ինչ-որ բան կա։ Տղամարդու որովայնամիզը այնքան էր բորբոքված եղել, որ նրա ստամոքսը դարձել էր տախտակի պես կոշտ։ Նա ենթարկվել է շտապ վիրահատության։

Պարզվել է, որ հիվանդի որովայնի խոռոչում բնակվել է կենդանի օձաձուկ։ Բժիշկները հաջողությամբ դուրս են բերել այն սեղմակների միջոցով։ Ենթադրվում է, որ օձաձուկը տղամարդու մարմին է մտել հետանցքի միջով, ծամել է աղիքները և սկսել է ներթափանցել այլ օրգաններ։

Վիրաբույժները կարել են առաջացած անցքը և լվացել որովայնի խոռոչը ֆիզիոլոգիական լուծույթով՝ վարակը կանխելու համար։ Հիվանդը արագ ապաքինվել է վիրահատությունից հետո։ Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Send