Մակրոնն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆին։
Մակրոնն ԱՄՆ պատվիրակության հետ հանդիպումից անմիջապես առաջ զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, գրել են ԶԼՄ-ները։
Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուբիոն, Վիտկոֆֆն ու Մակրոնը կքննարկեն ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տալու ուղիները և տարածաշրջանում ընդհանուր շահերը։