Հեծանվորդուհին հայց է ներկայացրել հոլիվուդյան աստղ, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի դեմ այս տարվա փետրվարին տեղի ունեցած վթարից հետո։ Գրել է TMZ-ն։
Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսում։ Վրաերթի ենթարկված կինը պնդել է, որ բախման մեղավորը դերասանն է եղել։
Նրա խոսքով՝ Շվարցենեգերը վարել է մեծ արագությամբ և անուշադիր է եղել։ Հեծանվորդուհին նշել է նաև, որ վթարի հետևանքով լուրջ վնասվածքներ է ստացել։
Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կինը շրջվել է դեպի այլ գոտի։ Ըստ տեղեկությունների՝ կինը թեքվել է ձախ դեպի Շվարցնեգերը՝ նախքան նա կարողացել է արգելակել, թեև արագ չի վարել մեքենան։