Եղիշե Կիրակոսյանը հեռանո՞ւմ է

Եղիշե Կիրակոսյանը հեռանո՞ւմ է

Իրականությանը չեն համապատասխանում տարածված լուրերը։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչության մեր աղբյուրը։

Նա նշեց, որ քիչ անց հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում լուր տարածվեց, թե Ադրբեջանի կողմից ստացված խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթում Ալիևի վարչակազմը պահանջում է, որպեսզի Հայաստանը հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:

Խոսքը վերաբերվում է և՛ Արցախի հայության դեմ Ադրբեջանի իրականացրած խտրականության և էթնիկ զտումների քաղաքականությանը, թե՛ Բաքվում պահվող հայ գերիների վերաբերյալ ՀՀ բողոքներին, թե՛ ՀՀ օկուպացված տարածքներն ազատելու մեր պահանջներին:

«Դիվանագիտական շրջանակների մեր աղբյուրները պնդում են, որ Փաշինյանի կառավարությունը տրամադրված է բավարարել Ալիևի նաև այս պահանջները, ինչն առաջացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի զայրույթը: Վերջինս պնդում է, որ ետ չի կանչի իր իսկ կողմից պատրաստված հայցերը և պատրաստվում է, այդպես էլ արձակուրդից չվերադառնալով, հրաժարական տալ»,- նշված էր Սրբազան պայքարի տելեգրամյան ալիքում։