Ադրբեջանը բռնազավթված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը

Ադրբեջանը բռնազավթված Հադրութում ոչնչացնում է հայկական հետքը

Դեռեւս 2023 թվականի դեկտեմբերի 8-ին Ադրբեջանը բռնազավթված Հադրութում շինարարական աշխատանքների պատրվակի տակ քանդելու է տարբեր շինություններ այդ թվում նաեւ պատմական նշանակության կառույցներ։ Այս մասին ահազանգում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն-ի գրասենյակը։

«Վանդալիզմի այս քաղաքականությամբ խախտվում է Հադրութ քաղաքի պատմական տեսքը։ Այս ամենը Ադրբեջանի պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության քաղաքականության անբաժանելի մաս է կազմում։ Ոչնչացնելով եւ յուրացնելով հայկական մշակութային ժառանգությունը Ադրբեջան արհեստածին պետությունը նպատակ է հետապնդում տարածաշրջանում ջնջել հայկական հետքը»,- նշվում է հաղորդագրության մեջ։