ՔՊ-ում թեժ քննարկում են ունեցել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելուց առաջ հրավիրված ՔՊ փակ նիստը, մեր տեղեկություններով, թեժ է եղել:
Գլխավոր դատախազի միջնորդությունը 2 օր քննարկելուց եւ «փաստարկները» լսելուց հետո որոշ ՔՊ-ականներ դեմ են արտահայտվել փակ նիստում։
Մեկուկես ժամանոց նիստում իրավական թույլ հիմքերի մասին խոսել են Վլադիմիր Վարդանյանը, Վիլեն Գաբրիելյանը, Լուսինե Բադալյանը, Բաբկեն Թունյանը, Արման Եղոյանը եւ ուրիշներ։ Չնայած դեմ կարծիքներին, մեծամասնությունը շեֆի հրահանգով ելույթներ է ունեցել` ձեւական ֆրազներ ասելով, թե պետք է հնարավորություն տալ, որ քննություն իրականացվի, եւ պարզվի իրականությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում