ՄԱԿ-ը լեգիտիմացրեց Ալիևի ցեղասպան քաղաքականությունը 

ՄԱԿ-ը լեգիտիմացրեց Ալիևի ցեղասպան քաղաքականությունը 

ՄԱԿ-ի առաքելության անդամները մեկօրյա այցի ընթացքում ԼՂ-ում չեն նկատել քաղաքական ենթակառուցվածքների ոչնչացման նշաններ, թեպետ բոլոր խանութները փակ են եղել: 

Թեպետ ՄԱԿ-ն իր առաքելությունն իրականացրեց հիմնականում Ադրբեջանի դաշնակից պետությունների՝ Թուրքիայի, Պակիստանի, Հունգարիայի, Ալբանիայի և Ռուսաստանի կողմից, բայց կարևորը ՄԱԿ-ն ավարտեց իր առաքելությունը․ Արցախում ամեն ինչ նորմալ է, կյանքն ընթանում է իր սովորական հունով։ Այլ խոսքով՝ ՄԱԿ-ը լեգիտիմացրեց Ալիևի ցեղասպան քաղաքականությունը:

Զարմանալի չէ, որ հենց երեկ Լեռնային Ղարաբաղի գրեթե լիակատար հայաթափումից մոտ 24 ժամ անց Ադրբեջանի նախագահի աշխատակազմը պաշտոնապես հրապարակեց տարածաշրջանի հայերի «վերաինտեգրման» ծրագիրը։ Հինգ մասերից կազմված այս փաստաթղթի հեղինակները դրա առաջին իսկ պարբերության մեջ ընդգծում են, որ հայերի «վերաինտեգրումը» տեղի է ունենալու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների» հիման վրա։ Սա այն է, ինչը ենթադրվում էր կարգավորման արևմտյան տարբերակներով՝ ԼՂ հայաթափություն, Ռուսաստանի դուրսմղում տարածաշրջանից:

Սակայն Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ու Թուրքիայի ճնշումները սրանով չեն սահմանափակվում:

Հոկտեմբերի 2-ին սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ՝ Արամ Տիգրանի Քոչարյանը և 2 վիրավոր։

Երեկ հայտնի դարձավ նաև, որ Թուրքիայի խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը, կոչով դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ պահանջելով ձեռնարկել Հայաստանում գործող ատոմակայանը փակելու միջոցներ:

ՄԱԳԱՏԷ-ն ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող կառույց է: Նույն այն ՄԱԿ-ի, որն այսօր փաստացի լեգիտիմացրեց Արցախում ազերիների ոճրագործությունը:

Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է...

Վահրամ Բագրատյան