Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկրների միջև երկկողմ համագործակցության օրակարգի արդիական հարցեր, տարածաշրջանում առկա իրավիճակը:

Կարեն Դոնֆրիդն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը՝ տարածաշրջանային խաղաղության և զարգացման համար: Մտահոգություն է հայտնել վերջին շրջանում տարածաշրջանում լարվածության աճի կապակցությամբ, ինչպես նաև կոչ է արել բոլոր թյուրըմբռնումները լուծել բանակցությունների միջոցով։

Նշվում է՝ ամերիկյան կողմը պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին։