Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու

Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու

ՆԳՆ-ից հայտնում են, որ մարտի 31-ին` ժամը 11:00-ին, Չայլախյան 29 հասցեում գտնվող «Երևանի թիվ 18 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Խնդրում ենք չանհանգստանալ։