Չշրջանառել լրատվադաշտ նետած կեղծ թեզերը. ՊՆ պարզաբանումը

Չշրջանառել լրատվադաշտ նետած կեղծ թեզերը. ՊՆ պարզաբանումը

Վերջին օրերին ադրբեջանական և ռուսական բազմաթիվ լրատվամիջոցներ, հայտնի բլոգերներ հրապարակումներ են անում այն մասին, թե Հայաստանը պատրաստվում է Ուկրաինային փոխանցել հրթիռներ:

Սա ներկայացվում է այն կոնտեքստում, թե Հայաստանն այս քայլով վերջնականապես է խզում հարաբերությունները Ռուսաստանի հետ:

MediaHub-ը պարզբանում ստանալու համար դիմեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին.

«ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է ոլորտին առնչվող մամուլի հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության: Տվյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և հայաստանյան ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում օտարերկրյա քարոզչական աղբյուրների՝ լրատվադաշտ նետած կեղծ թեզերը չշրջանառել»,- շեշտեց ՊՆ ներկայացուցիչը։