Այս իշխանությունների գաղափարական խեղաթյուրումները բերեցին 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը

Այս իշխանությունների  գաղափարական խեղաթյուրումները բերեցին 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը

Այս իշխանությունների սիրողական, իրավիճակային լուծումներն ու գաղափարական խեղաթյուրումները բերեցին ոչ միայն 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը և դրանից հետո մեր կրած ծանր կորուստներին:   Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Տեխնոլոգիական հեղափոխություններն ու դրանց կայծակնային զարգացումը հսկայական ազդեցություն են ունենում ժամանակակից պատերազմական գործողությունների վրա և շատ արագ դասական համարվող մոտեցումներն ու տակտիկական, ինժեներական լուծումները դառնում են ոչ արդյունավետ:

Մի քանի օր առաջ, իր հրապարակային ելույթում, Սերժ Սարգսյանը խոսում էր այն մասին, որ ապրիլյան պատերազմից հետո վերլուծվել է պատերազմի վարման, սպառազինության և նոր իրավիճակի բերած իրողությունները, կազմվել զինված ուժերի զարգացման և արդիականացման 7-ամյա պլան, որի առանցքում մի քանի հազար ԱԹՍ-ների գնումն է եղել:

Խոսքը վերաբերվում է 2017 թվականին ընդունված փաստաթղթին, որի առանցքում բանակի տեխնոլոգիական վերափոխումներն էին:

Ավելի ուշ, ՀՀ-ում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, նոր իշխանությունը փոխեց այդ ծրագիրը` շեշտը դնելով այնպիսի փոփոխությունների վրա, որոնք արագ փիառ խնդիրներ էր լուծում` ՍՈւ-30` հայտնի սելֆիներով, «ելակային հեղափոխություն» և այլն:

Այս իշխանությունների սիրողական, իրավիճակային լուծումներն ու գաղափարական խեղաթյուրումները բերեցին ոչ միայն 2020-ի 44-օրյա պատերազմի ծանր պարտությանը և դրանից հետո մեր կրած ծանր կորուստներին:

Այսօր էլ ԶՈւ-ում տեղի ունեցող փոփոխությունները հիմնականում շրջանցում են ժամանակակից պատերազմների առանձնահատկությունները` անընդհատ խորացնելով առկա խնդիրները»,-գրել է նա։