ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների 14-րդ փաթեթում ընդգրկված անձանց ցուցակը. նրանց մեջ է նաև Արամ Գաբրելյանովը

ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների 14-րդ փաթեթում ընդգրկված անձանց ցուցակը. նրանց մեջ է նաև Արամ Գաբրելյանովը

ԵՄ-ն հրապարակել է պատժամիջոցների 14-րդ փաթեթում ընդգրկված անձանց ցուցակը։

Թարմացված ցուցակներում ներառված են եղել հետևյալ անձինք՝ երգչուհի Պոլինա Գագարինա, երգիչ Շաման, ՌԴ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Ալեքսանդր Մոիսեևը, Մարիուպոլի քաղաքապետ Օլեգ Մորգունը, օլիգարխ Իգոր Ալտուշկինը, Ինտերնետի զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Գորեսլավսկին, դերասան Իվան Օխլոբիստինը, «Հիդրոմաշի» գլխավոր տնօրեն Ալեքսանդր Լուզյանինը, «Ալմազ-Անթեյ»-ի թոփ մենեջերներ Գուրբիչը և Բրանչուգովը, Դոնեցկի կրթության և գիտության նախարար Օլգա Կոլուդարովան, «Ռուսական երկաթուղիների» ղեկավարի պաշտոնակատար Անդրեյ Կազակովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարությաններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Բացի այդ, ցուցակում են Ռուսաստանի ռազմական վերաքննիչ դատարանի դատավոր, Ղրիմի դատախազության դատախազ Աննա Տուրոբովան, «Վոլգա-Դնեպրի» բարձրագույն ղեկավարությունը, ռազմական վերաքննիչ դատարանի դատավորներ, Կադիրովի հիմնադրամի նախագահ Այմանի Կադիրովան, Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը, Օրյոլի մարզի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը, «Բալթիկայի» գլխավոր տնօրեն Թայմուրազ Բոլոևը, մեդիա մենեջեր Արամ Գաբրելյանովը և այլք։

Ըստ փաստաթղթի՝ սահմանափակումների ներքո հայտնվել են Ռուսաստանի Դաշնության 116 ֆիզիկական և իրավաբանական անձինք։ 

ԵՄ-ն նաև պատժամիջոցների 14-րդ փաթեթում ներառել է  Ռուսաստանի, Չինաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Թուրքիայի 61 ընկերություններ, որոնց նկատմամբ սահմանափակումներ են մտցվել կրկնակի նշանակության տեխնոլոգիաների արտահանման համար։

Եվրամիությունը կշարունակի գնել ռուսական հեղուկացված բնական գազը (ՀԲԳ), բայց կարգելի դրա վերաարտահանումը։