2 տղամարդիկ նկարաhանվել են ջրաhեղձ եղած nւզբեկ միգրանտի հետ ու տարածել համացանցում (տեսանյութ 18+)

ՌԴ Կալուգայի մարզի երկու բնակչի 5 տարվա ազատազրկում է սպառնում Տովարկովո բնակավայրի մոտակա լողափում դիակի մասնակցությամբ նկարահանված տեսանյութի համար
Նրանք լողափին հայտնաբերել են խեղդված ուզբեկ միգրանտի, լուսանկարվել ու տեսագրվել նրա հետ։ Իսկ հետո ինչ-ինչ պատճառներով նկարահանածը տեղադրել են համացանցում։
Mash տելեգրամյան ալիքը հայտնել է, որ մոտ ապագայում գուցե քրեական գործ հարուցվի 42-ամյա Միխայիլ Անդրեևի (ակնոցով) և նրա օպերատոր ընկերոջ՝ 40-ամյա Անտոն Կովալևի նկատմամբ՝ «Մահացածների մարմինների և նրանց թաղման վայրերի պղծում» հոդվածով։
Տեսանյութն այստեղ