ԱՄՆ Կանզաս նահանգում կինը վիրավորել է երեք ոստիկանի

ԱՄՆ Կանզաս նահանգում կինը վիրավորել է երեք ոստիկանի՝ մեքենայից կրակ բացելով իրավապահների վրա. հայտնում է տեղական KSN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Քոուլի շրջանի ոստիկանության հաղորդագրությունը։
Քոուլի շրջանի ոստիկանական բաժանմունքի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 12.50-ին: Նախնական տեղեկություններով՝ շերիֆի երեք տեղակալները մայրուղու վրա կասկածելի մեքենա են նկատել: Պարզվել է, որ մեքենայի ղեկին կին է։ Իրավապահները մոտեցել են մեքենային և խնդրել վարորդին իջեցնել ապակին, սակայն վերջինս հրաժարվել է։ Երբ ոստիկանները փորձել են դուրս քաշել կնոջը, նա հանել է ատրճանակը և կրակ բացել նրանց վրա։
«Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են բոլոր երեք օգնականները, կինը տեղում սպանվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, երկուսի վիճակը գնահատվում է միջին, մյուսը ստացել է ծանր վնասվածքներ։