Հայտնի են դարձել կենդանակերպի ամենաանտանելի նշանները․ ինչու նրանց չեն սիրում

Հայտնի են դարձել կենդանակերպի ամենաանտանելի նշանները․ ինչու նրանց չեն սիրում

Հաճախ կարելի է լսել, որ մարդիկ փորձում են իրենց բնավորության բոլոր բացասական գծերը վերագրել իրենց կենդանակերպի նշանին, քանի որ նման զուգադիպությունները կարելի է նկատել տարվա որոշակի ժամանակահատվածներում ծնվածների վարքագծում։ Այս առումով կազմվել է կենդանակերպի ամենաանտանելի նշանների վարկանիշը, որոնց հետ չափազանց դժվար է ներդաշնակ հարաբերություններ կառուցել՝ թե՛ ընկերական, թե՛ սիրո մեջ։

Ձկները 5-րդ տեղում են (փետրվարի 21 - մարտի 20): Առաջին հայացքից այս նշանի տակ ծնվածները կարող են թվալ գեղեցիկ և անվնաս մարդիկ, սակայն նրանց ամենատարածված հատկանիշը մանիպուլյացիան է։ Ձկները լավ են կարդում այլ մարդկանց զգացմունքները և դա օգտագործում իրենց նպատակների համար, որոնք միշտ չէ, որ այնքան ազնիվ են, որքան կարող են թվալ:

Հակառեյթինգի առաջատարների քառյակը բացում են Առյուծները (հուլիսի 23 - օգոստոսի 22): Որպես կանոն, այս նշանին բնորոշ է վառ խարիզմայով, բարձր ինքնագնահատականով և լավատեսությամբ։ Այնուամենայնիվ, Առյուծները հակված են նարցիսիզմի և ինքնասիրության:

Կարիճները (հոկտեմբերի 24 - նոյեմբերի 21) հակառեյտինգում բրոնզ են գրավում։ Կենդանակերպի այս նշանն ամենաբարդներից է և անհասկանալի մյուսների համար։ Կարիճներին հաճախ անվանում են իսկական դիկտատորներ, ովքեր ոչ միայն չեն ամաչում իրենց բնավորության բացասական գծերից, այլև հպարտանում են դրանցով

Երկրորդ տեղը զբաղեցնում է Խոյը (մարտի 21 – ապրիլի 19): Ըստ աստղագուշակների՝ այս նշանին բնորոշ է տաք բնավորությունը, համառությունը և հուզականության բարձրացումը: Նման մարդկանց համար դժվար է փոխզիջումներ գտնել, և նույնիսկ այն դեպքերում, երբ Խոյն իրեն ոչ կոռեկտ է պահել, նրանք մինչև վերջ կպնդեն իրենց անմեղության վրա։

 

Եվ վերջապես, առաջին տեղը զբաղեցնում են Խեցգետինները (հունիսի 22 - հուլիսի 22)։ Վարկանիշը կազմողների կարծիքով՝ կենդանակերպի այս նշանը բազմաթիվ բացասական որակներ է հավաքել։ Մասնավորապես, Խեցգետինները հաճախ ձգտում են փախչել խնդիրներից, դրանց հետ առնչվելու փոխարեն: Բացի այդ, բարձր հուզականության պատճառով, որը հաճախ վերածվում է վեհացման փուլի, Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հալածում են իրենց սիրելիներին, ովքեր չեն կարող չանհանգստանալ նրանց համար։