Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը  Instagram-ի իր էջի սթորի բաժնում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հրապարակում է կատարել։

Նա կադրեր է հրապարակել Երևանում անցկացված ջահերով երթից, ինչպես նաև պաստառ՝ ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական գործիչների։