Ծեծկռտուք երկու խմբերի միջև Բաթմենում. կա 19 վիրավոր՝ 6-ի վիճակը ծանր

Երեկ գիշերը Թուրքիայում, դեռևս չպարզված պատճառով, երկու խմբերի երիտասարդների միջև սկսված բանավոր վեճը վերածվել է քարերով ու փայտերով ծեծկռտուքի. հայտնում է TRThaber-ը:
Ներգրավվել են ընտանիքների անդամները, ինչն էլ հանգեցրել է ծեծկռտուքի: Տուժել է 19 մարդ, որից 6-ը գտնվում են ծանր վիճակում։
Իրազեկմամբ դեպքի վայր են մեկնել Արտակարգ Իրավիճակների նախարարությունը, Ոստիկանության մեծ թվով խմբեր։
Տուժածներին բժշկական խմբերը տեղափոխել են շրջանի հիվանդանոցներ և Բաթմեն կենտրոն։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld