Մահացել է ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը

Մահացել է ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Վենիամին Մանդրիկինը: Նա 41 տարեկան էր։
Վերջին 13 տարիներին նա գամված է եղել անկողնուն։ 2010 թվականին Մանդրիկինը վթարի ենթարկվեց և ողնաշարի կոտրվածք ստացավ։
ԲԿՄԱ-ի կազմում նա երեք անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն, չորս անգամ նվաճել է Ռուսաստանի գավաթը և մեկ անգամ՝ ՈՒԵՖԱ-ի գավաթը։