Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. տուժել է 27 դպրոցական

Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել. տուժել է 27 դպրոցական

Գերմանիայի արևմտյան Օլպե քաղաքի մոտ ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով 27 դպրոցական է վիրավորվել. հայտնում է Bild-ը։

Հաղորդվում է, որ ավտոբուսը Մարբուրգից Անգլիա է տեղափոխել 15-17 տարեկան դպրոցականներ, իսկ ներսում եղել են նաև չափահաս ուղեկցորդներ։ A45 ավտոճանապարհին ավտոբուսը հանկարծակի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

«Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով տուժել է 27 դեռահաս, որոնցից չորսը ծանր վնասվածքներ են ստացել, ավտոբուսի վարորդը (54 տարեկան) նույնպես թեթև վնասվածքներ է ստացել»,- գրում է Bild-ը։

Ավտոբուսում եղել է 75 ուղևոր։ Նրանց համար, ովքեր բժշկական օգնություն չեն պահանջել, կազմակերպվել է տեղափոխություն Մարբուրգ։

Վթարի պատճառները դեռ պարզված չեն։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world