Բեյոնսեն նոր երգ է թողարկել

Բեյոնսեն նոր երգ է թողարկել

Երգչուհի Բեյոնսեն նոր երգ է թողարկել, որը կոչվում է «Break My Soul»: Այն կընդգրկվի արտիստի 7-րդ ստուդիական ալբոմում՝ «Renaissance»-ում։

Սինգլը հրապարակվել է երգչուհու յութուբյան ալիքում։

«Break My Soul»-ը Բեյոնսեի սպասվող ալբոմի առաջին թրեքն է: Բեյոնսեն հայտարարել էր, որ նոր ալբոմի թողարկումը կլինի հունիսի կեսերին։ Սակայն դրա թողարկումը նախատեսված է հուլիսի 29-ին։

Երգիչ-երգահան Jay Z-ին պատկանող Tidal հոսքային հարթակը ​​հաղորդագրություն է հրապարակել, որում հուշում է, որ «Renaissance»-ը բաղկացած է լինելու մի քանի մասից։ Հուլիսի վերջին կներկայացվի առաջին մասը:

«Renaissance»-ի բոլոր թրեքերի անվանումները դեռևս չեն բացահայտվել։ Երգերը ոգեշնչված կլինեն 20-րդ դարի ամերիկյան երաժշտությամբ։ Ըստ Vogue-ի՝ նոր ձայնագրությունը կարող է լինել Բեյոնսեի «ամենահավակնոտ» երաժշտական ​​նախաձեռնությունը: