Արտաշավանի 48-ամյա բնակչի տանը թմրամիջոց հայտնաբերվել․ նրան ձեռքերը ոլորած բերման են ենթարկել

Աշտարակի համայնքային ոստիկանները ապրիլի 4-ին ստացած տեղեկությունն իրացրին օպերատիվորեն։ Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվեց և բաժին տեղափոխվեց Արտաշավան բնակավայրի 48-ամյա մի բնակիչ։ Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կասկածյալի տանն ու կից օժանդակ շինություններում կատարվեց խուզարկություն։
Հայտնաբերվեց 6 ապակյա տարա՝ 65,8 գրամ դեղանականաչավուն զանգվածով։
Հանգամանքները պարզվում են։