Թմրանյութը մեր երկիր է մտնում գետի վրայով նետման միջոցով․ Բադասյան
Ի՞նչ է անում մեր երկիրը, որ թմրանյութ չներթափանցի ՀՀ տարածք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
Ի պատասխան՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ վերջին խոշոր բացահայտումները տեղի են ունեցել հարավային սահմանին, և անցումը տեղի է ունեցել ոչ թե մաքսակետով, այլ՝ գետի վրայով նետման միջոցով։
«Մետամֆետամինի խոշոր դեպքերի մասին է խոսքը։ Բայց դա չի նշանակում, որ մաքսակետերում ռիսկ չունենք»,- նշեց Բադասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։