Վերջը մոտ է․ Հայաստանը հրաժարվելու է բոլոր ռազմաքաղաքական դաշինքներից
Մարտի մեկին, երբ Նիկոլ Փաշինյանը Հրապարակի կողմից գալիս էր դեսպանատների մոտ, նրանց ծափերով ողջունեցին, ինքը պատասխանեց՝ ինչ եք ծափ տալիս, քարեր ու փայտեր վերցրեք։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով ՔՊ-ական Անուշ Քլոյանին, որը քիչ առաջ «Մարտի մեկի» դեպքերից էր խոսում։
Նրա խոսքով՝ Հայաստանի օդում կախված տագնապ կա ու հարց՝ էս ամենի վերջը ի՞նչ է լինելու։
«Իսկապես, վերջը մոտ է։ Կա՛մ Փաշինյանի վերջն է լինելու, կա՛մ ՀՀ-ի»,- նշեց նա։
Հայկ Մամիջանյանն անդրադարձավ օդից կախված մի քանի վտանգների, որոնցից առաջինն, իր խոսքով, այն է, որ Հայաստանն ուզում է Սահմանադրությամբ ամրագրել ապադաշինքային քաղաքականություն։ Այսինքն՝ Հայաստանն իրավունք չի ունենա անդամակցել որևէ ռազմաքաղաքական դաշինքի։
«Վերջերս շատ քննարկվեց Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան, այդտեղ չեմ մտնի, բայց Ուկրաինայի ներկայացուցիչը Հայաստանում հայտարարեց, որ Հայաստանին խաղաղության նոր փուլ է սպասվում։ Կարո՞ղ եմ ենթադրել, որ Ուկրաինան դառնալու է միջնորդ բանակցային գործընթացում»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։