Պրահայում կարող է կայանալ Փաշինյան-Էրդողան հանդիպում

Պրահայում կարող է կայանալ Փաշինյան-Էրդողան հանդիպում

Վստահ եմ, որ նրա այցը շատ տեղերում անհանգստություն է առաջացրել։ Մենք այսօր շարունակում ենք որոշակի նախապատրաստություն և շուտով համապատասխան քայլեր կձեռնարկենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Այս պահին քննարկում ենք Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական հանրության նիստին մասնակցելու հարցը։ Եթե մենք Չեխիա մեկնելու որոշում կայացնենք, ապա ենթադրաբար այնտեղ կլինի նաև (Հայաստանի վարչապետ) Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմն ավելի վաղ հայտնել էր այդ հարթակում հանդիպման մասին։ Հնարավոր է՝ հնարավորություն ունենանք այնտեղ քննարկել այդ բոլոր հարցերը։ Սակայն, անշուշտ, մենք էլ Կովկասի մասով որոշակի նախաձեռնություններ կունենանք։ Այս պահին դեռ պլանավորման փուլում է։ Ես այդ հարցերը կքննարկեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ», - հայտարարել է Էրդողանը։

Էրդողանը մեկնաբանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երեւան:

Ըստ նրա՝ Փելոսին Հարավային Կովկասում գործընթացների վրա ազդելու ոչ մի լծակ չունի։