Թուրքիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից

«ՆԱՏՕ-ն իր սադրանքներով ստիպում է մեզ հեռանալ։ Նրանք փորձում են մեզ թշնամեցնել մեր հարևան Հունաստանի հետ։ Թուրքիան հինգ-վեց ամիս հետո կհեռանա ՆԱՏՕ-ից»,- ասել է թուրքական «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Էթհեմ Սանջաքը։
Նա նշել է որ Թուրքիայի բնակչության մոտ 80 տոկոսը վստահ է՝ ԱՄՆ-ն կործանիչ քաղաքականություն վարող երկիր է։
«Վերջին ժամանակներս թուրք ժողովուրդը սկսել է համակրել Ռուսաստանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին»,- ասել է քաղաքական գործիչը։
Այս մասին տեղեկանում ենք թուրքական Aydınlık թերթից: