Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Քաղաքականից մինչև կրոնական բախումներ. Թուրք-Շվեդական լարվածությունը գնալով աճում է. ո՞րն է պատճառը

Blog Image

Ստոկհոլմի ոստիկանությունը տեղական քաղաքական գործիչին և արմատական Փալուդանին թույլատրել է այրել Ղուրանը Թուրքիայի դեսպանատան դիմաց։

Փալուդանն ասել է, որ ցանկանում է «Թուրքիային ցույց տալ խոսքի իրական ազատությունը». գրում է Expressen-ը։

Թուրքիայի ԱԳՆ-ն այս գործողությունն արդեն անվանել է Եվրոպայում իսլամաֆոբիայի մասշտաբների ցուցիչ։

«Մուսուլմանների դեմ հարձակումները և կրոնական զգացմունքները վիրավորելը ոչ մի կապ չունեն «խոսքի ազատություն» հասկացության հետ»,- ընդգծել են գերատեսչությունում։

Թուրքիան արդեն չեղարկել է Շվեդիայի պաշտպանության նախարարի այցը Անկարա։

Թուրքական կողմը, նաև նշել է, որ Ստոկհոլմում մոռանում են, որ Թուրքիայի որոշումից է կախված՝ ի վերջո Շվեդիան կմտնի՞ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ։ 

Իսկ այսօր արդեն Ստամբուլում այրել են Շվեդիայի դրոշը: Ակցիան պատասխան էր Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի այրմանը։ 

Հիշեցնենք, որ Շվեդիայի քրդական համայնքի ներկայացուցիչները օրերս ի նշան բողոքի՝ Թուրքիայի նախագահին պատկերող խրտվիլակը գլխիվայր կախել էին Ստոկհոլմի քաղաքապետարանին հարող հրապարակի վրա գտնվող սյուներից մեկին։ Միջադեպի պատճառով Շվեդիայի դեսպանը կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ։ 

Մանրամասն՝ MediaHub-ի տելեգրամյան ալիքում՝ https://t.me/MediaHub1world 

Send