Որ «խնդրեն» էլ, չի դնի. ի՞նչ է սպասվում Գեղամ Նազարյանին

«Հայաստան» դաշինքից այսօր հայտնեցին, որ խմբախցությունում քննարկելու են Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը, քանի որ Նազարյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգ չկա:
MediaHub-ը կապ հաստատեց Գեղամ Նազարյանի հետ` ստանալու իր մեկնաբանությունն այս թեմայի վերաբերյալ:
-Պարո´ն Նազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները, որ խմբակցությունում պատրաստվում են Ձեր հետագա գործունեության հարցը քննարկել:
-Հիմա չեմ մեկնաբանում, Վահե ջան, մի հատ ես իրենց տեսնեմ, իրենց չեմ տեսել, էլի, տեսնեմ ինչ են ասում, նոր կմեկնաբանեմ:
-Իսկ արդա՞ր են այդ մեղադրանքները, որ Դուք իշխանությունների հետ ջերմացել եք և այլևս Նիկոլ Փաշինյանի հեռացման օրակարգ չկա Ձեզ համար:
-Դա դատարկ թեմա է, դրա համար ո´չ հերքում եմ, ո´չ խոսում եմ, դա էդ թեման չի, էլի:
-Իսկ եթե Ձեզ հորդորեն կամ «խնդրեն» մանդատը դնել, ինչպես Փաշինյանն է իր թիմակիցներին «խնդրում», կդնե՞ք:
-Ես խնդրում եմ, էլի, հիմա ես էդ թեմաներով չեմ ուզում խոսել:
-Ամեն դեպքում, մանդատը դնելու մտադրություն կա՞ Ձեր կողմից, եթե նույնիսկ շատ «խնդրեն» կամ հորդորեն:
-Չէ, չկա, ճիշտն ասած: Ես չեմ կարծում, որ կխնդրեն, բայց չկա:
-Իսկ Դուք իշխանականների հետ ի՞նչ հարաբերություն կամ շփումներ ունեք, ջերմացե՞լ են հարաբերությունները:
-Ես ասացի, չէ՞, ես հիմա մեկնաբանություն չեմ տալիս: Եթե նույնիսկ հարցի պատասխանը շատ պարզ է, ես էլի չեմ մեկնաբանի:
-Իսկ «Հայաստան» խմբակցությունից այս հարցով դիմե՞լ են Ձեզ, որովհետև Ագնեսա Խամոյանն, օրինակ, ասել է, որ նիստ է լինելու և քննարկելու են Ձեր հարցը:
-Դե, ինձ հետ չեն քննարկել նիստի հետ կապված, ես խոսել եմ ֆրակցիայի նախագահի ու քարտուղարի հետ ընդամենը:
-Ա՞յս թեմայով:
-Ընդհանուր թեմաներով:
-Իսկ ի՞նչ են ասել իրենք, որևէ կերպ Ձեզ հորդորե՞լ են մանդատը դնել:
-Չէ, չէ, ոչ մի տենց բան չի եղել, ընդհանրական խոսակցություն է եղել:
Վահե Մակարյան