Բրիտանական Սաֆոլկ կոմսությունում ֆերմայից փախած էմուսները իրարանցում են առաջացրել փողոցներում և հարձակվել անցորդների վրա, հայտնում է Daily Star-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Սաֆոլկում, քաղաքի փողոցներում երկու էմու են տեսել, թռչուններն իրենց ագրեսիվ են պահել։ Տեղական իշխանությունները ստիպված են եղել արգելափակել երթեւեկությունը քաղաքի կենտրոնի մի քանի փողոցներով, երկու դեռահասների վրա նույնպես ջայլամներ են հարձակվել։
Երեխաներին հաջողվել է թաքնվել ապահով վայրում։ Ենթադրվում է, որ թռչունները փախել են ֆերմայի սեփականատիրոջից, ով ջայլամներ է պահում որպես ընտանի կենդանիներ: