Այս իշխանության օրոք որևէ ոստիկանի ապօրին գործողությանը նույնիսկ կարգապահական տույժ չի հետևել
Այսօր շատ խնդրահարույց պայմաններում ենք գտնվում, մարդու իրավունքների պաշտպանությունն այն բնագավառներից է, որի շուրջ հանրության մեջ ծայրահեղ երկբևեռ մոտեցում է ձևավորված։
Ունենք իրավիճակ, որ, մի կողմից, օրվա իշխանությունն իրեն դրոշակ է դարձրել, թե ինչ են անում մարդու իրավունքների պաշտպանության համար, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես են մարդու հիմնարար իրավունքները պարբերաբար ոտնահարվում։ Այս մասին այսօր Հայկական օրակարգ խորագրով հերթական քննարկման ժամանակ ասաց փաստաբան Գոհար Մելոյանը։
Մելոյանը նշեց, որ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, և սա արդեն խոսում է, որ երկիրը խնդիրներ ունի մարդու իրավունքների պաշտպանության պահպանման հետ։
«Ծայրաստիճան ապօրինությունների ենք առերեսվել, ու որևէ ոստիկանի ապօրինի գործողությանը նույնիսկ կարգապահական տույժ չի հետևել»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում