Հավայան կղզիներում անտառային հրդեհները 53 մարդու կյանք են խլել (տեսանյութ)

Հավայան կղզիներում անտառային հրդեհները 53 մարդու կյանք են խլել (տեսանյութ)

ԱՄՆ-ի Հավայի նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 53-ի. հայտնել են Մաուի շրջանի պաշտոնյաները:

Ավելի վաղ հաղորդվում էր 36 զոհի մասին։

«Այսօր հաստատվել է ևս 17 մարդու մահը Լահայնա քաղաքի մերձակայքում բռնկված հրդեհի հետևանքով։ Այսպիսով, զոհերի թիվը հասել է 53-ի», - ասվում է իշխանությունների հաղորդագրության մեջ։

Նահանգի նահանգապետ Ջոշ Գրինը CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ զոհերի վերջնական թիվը կարող է շատ ավելին լինել 60-ից։

Տեսանյութը՝ այստեղ