Մարիա Շարապովան ընդգրկվել է ԱՄՆ-ի ամենահարուստ self-made կանանց 100-յակում

Մարիա Շարապովան ընդգրկվել է ԱՄՆ-ի ամենահարուստ self-made կանանց 100-յակում

Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան ընդգրկվել է ԱՄՆ-ի` սեփական ուժերով հաջողության հասած 100 ամենահարուստ կանանց ցուցակում, որը կազմել է «Forbes»-ը։ Վարկանիշը հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում:

Շարապովան 220 մլն դոլար կարողությամբ կիսում է 97-րդ տեղը: 90-րդ տեղում է Մեծ սաղավարտի 23 մրցաշարի հաղթող ամերիկուհի Սերենա Ուիլյամսը (260 միլիոն):

Ցուցակը գլխավորում է կինոպրոդյուսեր Դայան Հենդրիքսը (12,2 մլրդ):

Հիշեցնենք` 2020 թվականի փետրվարին Շարապովան հայտարարեց, որ հեռանում է թենիսից, իսկ դեկտեմբերին հայտնի դարձավ, որ նա նշանվել է բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլքսի հետ։

Շարապովան պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2001 թվականին: 5 անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում` Ավստրալիայի բաց առաջնություն (2008), Ֆրանսիայի բաց առաջնություն (2012, 2014), Ուիմբլդոն (2004), ԱՄՆ–ի բաց առաջնություն (2006): Շարապովան Լոնդոնի օլիմպիական խաղերի մենախաղի արծաթե մեդալակիր է, 39 անգամ հաղթել է WTA մրցաշարերում: