Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Դերասան Ալեք Բոլդուինին մեղադրանք կառաջադրվի ոչ միտումնավոր սպանության համար

Blog Image

Նյու Մեքսիկոյի առաջին դատական ​​շրջանի դատախազ Մերի Քարմաք-Օլթվիսը մեղադրանք է առաջադրել ամերիկացի դերասան Ալեք Բոլդուինին՝ նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսի ոչ միտումնավոր սպանության համար։

Fox News-ի փոխանցմամբ՝ այս հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Հաննա Գուտիերես-Ռեյդին, ով ֆիլմի պատրաստման ժամանակ զենքի մասնագետն էր։

Ավելի վաղ ինքը՝ Բոլդուինը, հայց էր ներկայացրել Գուտիերես-Ռիդի, ինչպես նաև Դեյվ Հոլսի՝ ռեժիսորի օգնականի դեմ, ով ուղղակիորեն նրան էր հանձնել ատրճանակը։ Բացի այդ, հայցում նա նշել էր Սառա Զաքրիի և զենքի ու զինամթերքի մատակարար Սեթ Քենիի անունները:

Հիշեցնենք, որ 2021 թվականին հոլիվուդյան աստղ Ալեք Բոլդուինի մասնակցությամբ «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ողբերգություն էր տեղի ունեցել։ 
Թե ինչ հանգամանքներում է ատրճանակը լիցքավորված եղել մարտական փամփուշտներով, ինչպես նաև պատճառները, թե ինչու Բոլդուինը կրակել է ռեժիսորի և օպերատորի վրա, չեն բացահայտվում։Ալեք Բոլդուինը եղել է  ֆիլմի պրոդյուսերն ու դերակատարը։

Send