Կտորին «հայերեն խոսել» սովորեցնելու բանաձևը՝ Անահիտ Սիմոնյանից. ՖՈՏՈՇԱՐՔ

Կտորին «հայերեն խոսել» սովորեցնելու բանաձևը՝ Անահիտ Սիմոնյանից. ՖՈՏՈՇԱՐՔ

Ստեղծագործ մարդուն ընդամենը փոքր կայծ է անհրաժեշտ, որպեսզի կարողանա ամենահամարձակ ու անիրական թվացող մտքերը կյանքի կոչել։

Հենց նման կայծն է դարձել երգչուհի Անահիտ Սիմոնյանի բիզնեսի՝ «հայալեզու հագուստի» ստեղծման հիմքը։

MediaHub.am-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանի տեսախցիկն այս անգամ ֆիքսել է «ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ ՖԵՇՆ» նորաձևության տունը։ Այստեղ մարդիկ մկրատի, թել ու ասեղի միջոցով գտնում են «կտորի լեզուն» և սկսկում դրանով հաղորդակցվել ամենաքմահաճ ու բծախնդիր հաճախորդի հետ անգամ։