Բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը

Ընտրությունների արդյունքներով բարեփոխիչ Մասուդ Փեզեշքիանը դարձել է Իրանի 9-րդ նախագահը
Արտահերթ ընտրությունների երկրորդ փուլում նա ստացել է ձայների մոտ 53,6 տոկոսը։
Փեզեշքիանը վերջին ընտրություններում միակ բարեփոխիչ թեկնածուն է։ Նա հանդես է գալիս Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների վերացման բանակցությունների օգտին:
Հաշվարկվել է 30 մլն 573 հազար ձայն, մասնակցությունը կազմել է 49 տոկոս։ Պեզեշքիանը հավաքել է 16.3 մլն ձայն, իսկ նրա մրցակից Սաիդ Ջալիլին՝ 13.5 մլն ձայն։
Մասուդ Փեզեշքիանը 69 տարեկան է։ Վերջին հինգ գումարումների պատգամավոր է, ղեկավարել է առողջապահության նախարարությունը։
Քաղաքական գործիչը պնդում է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը պետք է լինի բազմավեկտոր։ Նա վստահ է, որ Իրանը պետք է դուրս գա մեկուսացումից, հասնի պատժամիջոցների վերացմանն ու բարելավի հարաբերություններն Արևմուտքի հետ։
Նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել էր մայիսին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով։