Քաղցկեղի և ավելորդ քաշի դեմ է պայքարում. գիտնականները խոսել են կտավատի սերմերի օգտակարության մասին

Հնդկաստանից գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ կտավատի սերմերը կարող են ազդեցություն ունենալ քաղցկեղի կանխարգելման և ավելորդ կիլոգրամների դեմ: Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Հետազոտությունների համաձայն՝ կտավատի սերմերը պարունակում են օմեգա-3: Այս տարրն օժտված է հակաքաղցկեղային հատկությամբ և դրական ազդեցություն ունի սրտանոթային համակարգի վրա։ Կտավատի սերմերը նաև դանդաղեցնում են քաղցկեղի բջիջների աճը։ Ի թիվս այլ բաների, այս տեսակի սերմը պարունակում է շատ մանրաթել:
Այն նորմալացնում է ստամոքս-աղիքային տրակտի աշխատանքը և երկարաժամկետ հագեցվածության զգացում է հաղորդում: Ուստի կտավատի սերմերը հիանալի են նիհարելու համար, հայտնում է թերթը։