Գագիկ Ծառուկյանը և ընտանիքի անդամները հրավիրվել են Դատախազություն

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն․ այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» հարթակից։
Գագիկ Ծառուկյանին և կնոջն ուղարկված ծանուցումների համաձայն՝ նրանք պետք է ներկայանան 2023 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 11:00-ին, որդիները և հարսը նույն օրը՝ ժամը 11:30-ին և 12:00-ին, իսկ ծնողները՝ 12:30: