Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների․ Բալասանյան դաշինքը վայր է դնում մանդատները

Գյումրիում ներքաղաքական կրքերը չեն հանդարտվում։ MediaHub-ի հստակ տեղեկություններով՝ մինչև այսօրվա վերջ կամ վաղը առավոտ իշխող Բալասանյան դաշինքի ավագանու անդամները վայր կդնեն մանդատները։ Արդյունքում նոր ՏԻՄ ընտրություններ կնշանակվեն։
Նշենք, որ մեր տեղեկությունը հաստատվեց նաև դաշինքի կողմից։ Սակայն ասացին, որ քաղաքականության մեջ «երբեքներ» չկան, ուստի այլ սցենարներ ևս կարող են լինել։
«Այս պահին հստակ որոշում կա»,- փոխանցեցին մեզ դաշինքից։
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Գյումրիում ճնշումներ կան իշխող ուժի նկատմամբ, քանի որ Նիկոլ Փաշինյանի տիկինն իր թեկնածուն ունի։
Նարե Գնունի