Բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող ընկերություն է տուգանվել 1 մլն․ 763 257 դրամով․ ո՞րն է

Բենզինի և դիզվառելիքի վաճառքով զբաղվող ընկերություն է տուգանվել 1 մլն․ 763 257 դրամով․ ո՞րն է

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի որոշմամբ ընդհանուր առմամբ 1 միլիոն 763 257 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակվել բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳՈՒՇ» ՍՊԸ-ի նկատմամբ (հասցե` ք.Երևան, Սեբաստիա 8/4)։ Այդ մասին հայտնում են ՇՎՏՄ-ից:

Արձանագրված թերություններն ու խախտումները վերացվել են։