Սա իրավական քաոսի ուղերձ է՝ ուղղված մեր հասարակությանը․ Մելոյան

Մեզ համար անակնկալ չէր, որ իշխող ուժը սահմանադրական փոփոխություններ կատարելու օրակարգ ունի, սակայն այդ օրակարգային հարցը հենց փոփոխություններ իրականացնելու տեսքով պիտի լիներ, իսկ գործող ղեկավարը նոր Սահմանադրություն ունենալու օրակարգը բերեց, ինչը տարօրինակ է։ Այդ մասին այսօր «Հայկական օրակարգի» հերթական քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ խնդրահարույց է, որ նմանաբնույթ լրջագույն հարցերը օրակարգ են բերում, բայց որևէ հստակ կարգավորման հղում չի արվում։

«Այս պարագայում արդեն օգնության են գալիս դաշտ մեկնած վարկածները։ Եվ ԱԳՆ-ն էլ չի հերքում, որ բանակցությունների օրակարգում էլ կա սահմանադրական փոփոխությունների հարցը։ Մենք մեզ այդ դեպքում կարող ենք թույլ տալ եզրակացնել, որ այո՛, նախաբանի ձևախեղման խնդիր կա»,- նշեց նա։

Սահմանադրագետի դիտարկմամբ՝ պետության ձև ունենք, կառավարման ձև ունենք, որը չի փոխվելու, այդ դեպքում ինչո՞ւ է պետք նոր Սահմանադրություն։ 

«Հարցականի տակ է դրվում մեր Սահմանադրության լեգիտիմությունը։ Սա իրավական քաոսի ուղերձ է՝ ուղղված մեր հասարակությանը։ Եթե ոչ լեգիտիմ փաստաթղթի հետ գործ ունենք, ապա ոչ լեգիտիմ է նաև իրենց իշխանությունը»,- ասաց Մելոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։