Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Արարատի» նախկին ֆուտբոլիստը մահացել է 29 տարեկանում

Blog Image

29 տարեկան հասակում կյանքից հեռացել է Երևանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոզլովը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ալեքսանդր Կոզլովն «Արարատում» խաղացել է 2019/20թթ մրցաշրջանում՝ Հայաստանի առաջնության 19 խաղում դառնալով 4 գոլի հեղինակ:

Նա Մոսկվայի «Սպարտակի» սան էր։ Հանդես է եկել ռուսական, ղազախական թիմերում։ Նրա վերջին ակումբը եղել է մերձմոսկովյան «Զորկին»։

Ըստ նախնական տվյալների, ֆուտբոլիստի մոտ խցանվել է տրոմբը։

Send