Ի՞նչ է քննարկել Իլհամ Ալիեւը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հետ

Ի՞նչ է քննարկել Իլհամ Ալիեւը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի հետ

Մայիսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ։

Ալիեւը շնորհավորել է «Թուրքիային Քրդական աշխատավորական կուսակցության ինքնալուծարման կապակցությամբ՝ այն անվանելով պատմական իրադարձություն, որը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։

Նա նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «առանցքային դերը, նաև թուրքական զինված ուժերի և հասարակության միասնության ներդրումը այս գործընթացում»։

Նախարարն ընդգծել է Թուրքիայի մտադրությունը՝ ընդլայնել համագործակցությունը Ադրբեջանի զինված ուժերի հետ։

Կողմերը քննարկել են երկու երկրների բանակների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ համատեղ զորավարժությունները, և վստահություն են հայտնել «դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման հարցում, այդ թվում՝ երկու երկրների ղեկավարների միջև սերտ շփումների միջոցով»։

Ալիեւը և Գյուլերը քննարկել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները։