10 պատճառ, թե ինչու պետք է ամեն օր քրքումով ըմպելիքներ խմել

Քրքումն ամենատարածված համեմունքներից մեկն է և դրա համար կան բազմաթիվ պատճառներ: Այն հարուստ է սննդարար նյութերով և բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա, քանի որ օժտված է հզոր հակաօքսիդանտային հատկություններով, որոնք խոչընդոտում են ծերացման գործընթացներին: Բացի այդ, այս հրաշալի համեմունքն օժտված է նաև հակաբորբոքային հատկություններով:
Healthyfoodhouse.com-ը ներկայացրել է մի բրիտանուհու պատմությունը, որը 12 ամիս շարունակ ամեն առավոտ քրքումով ըմպելիք է խմել:
Քրքումը բարենպաստ ազդեցություն է ունեցել նրա ամբողջ օրգանիզմի վրա: Այն ապահովել է pH-ի առողջ մակարդակ: Սա նշանակում է, որ քրքումը հիմայնացրել է մարմինը, բարելավել մարսողությունը, ինչպես նաև ազատել արթրիտից, գլխացավերից ու մարսողական խնդիրներից:
Ամեն առավոտ այս ըմպելիքը խմելը շատ առողջարար է օրգանիզմի համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում քրքումով ըմպելիքի օգտակար հատկությունները:
1. Նպաստում է սրտի առողջությանը
Քրքումի հիմնական բաղադրիչը՝ քրքումինը մաքրում է արյունատար անոթները նստվածքից և խոչընդոտում թրոմբների առաջացմանը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 3 շաբաթ քրքում օգտագործելով կարելի է զգալիորեն բարելավել սրտամկանի առողջությունը:
2. Կանխում է 2-րդ տիպի շաքարայի դիաբետի առաջացումը
2009 թվականին Auburn University-ի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ քրքումը շատ օգտակար է շաքարային դիաբետի դեպքում:
3. Հիմնայնացնում է օրգանօզմը
Քրքումը հզոր հիմնայնացնող միջոց է և խոչընդոտում է քաղցկեղի բջիջների առաջացմանը:
4. Պաշտպանում է գլխուղեղը
Գիտնականների կարծիքով՝ աճի հորմոնի ցածր մակարդակները հաճախ կապած են լինում Ալցհեյմերի հիվանդության ու դեմենցիայի (թուլամտություն) հետ: Բացի այդ, ապացուցվել է, որ քրքումը կարգավորում է այս հորմոնի մակարդակը՝ դրանով իսկ կանխելով գլխուղեղի տարիքային փոփոխությունների և հիվանդությունների առաջացումը:
5. Պայքարում է բորբոքման դեմ
Բազմաթիվ հիվանդություններ պայմանավորված են լինում բորբոքումներով: Քրքումինն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով և այդպիսով պայքարում է բորբոքումների դեմ՝ պաշտպանելով օրգանիզմը:
6. Կանխում է քաղցկեղի առաջացումը
Քրքումինը հզոր հակաօքսիդանտ է, ուստի արդյունավետ կերպով կանխում է քաղցկեղի առաջացումը:
7. Մեղմացնում է արթրիտի ախտանշանները
Այտույցների և ցավերի բուժման ժամանակ քրքումինը նույնքան արդյունավետ է, որքան և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (ՈՍՀԲԴ), և շատ ավելի արդյունավետ, քան դիկլոֆենակը:
8. Բարելավում է մարսողությունը
Գիտնականները վստահ են, որ պարբերաբար քրում օգտագործելը բարելավում է մարսողական համակարգի աշխատանքը:
9. Պաշտպանում է լյարդը
Քրքումը նպաստում է լեղապարկի ճիշտ գործունեությանը, պաշտպանում է լյարդը տոքսինների վնասակար հետևանքներից և արդյունավետ կերպով վերականգնում է լյարդի բջիջները:
10. Դանդաղեցնում է ծերացման գործընթացն ու երկարացնում կյանքը
Քրքումինը քայքայում է ազատ ռադիկալներն ու կանխում բորբոքումը՝ դրանով իսկ դանդաղեցնելով ծերացման գործընթացը:
Քրքումով բուժիչ ըմպելիքի պատրաստման եղանակը
Հարկավոր է մեկ բաժակ եռման ջրին ավելացնել մեկ թեյի գդալ քրքում, մի պտղունց աղացած սև պղպեղ և լավ խառնել: Ընպելիքը խորհուրդ է տրվում խմել գոլ վիճակում: