Ջեյմս Ֆրանկոն կմարմնավորի կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոյին

Ջեյմս Ֆրանկոն կմարմնավորի կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոյին

Ամերիկացի դերասան Ջեյմս Ֆրանկոն կխաղա կուբացի հեղափոխական Ֆիդել Կաստրոյի դերը նրա դստեր մասին պատմող՝ «Ալինան Կուբայից» (Alina of Cuba) ֆիլմում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Ալինա Ֆերնանդեսը ծնվել է կուբացի սոցիալիստ Միա Մաեստրոյի եւ Կաստրոյի սիրավեպի արդյունքում։ Աղջիկն իր կենսաբանական հոր մասին իմացել է 10 տարեկանում եւ այդ ժամանակվանից անընդհատ քննադատել է «կոմանդանտե» Կաստրոյի գործողությունները, ինչի համար նրան այլախոհ են համարել՝ արգելելով հեռանալ երկրից։

Ֆիլմի ռեժիսորը Միգել Բարդեմն է: Ֆիլմի հեղինակներն են Օսկարի հավակնորդ Խոսե Ռիվերան եւ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Նիլո Կրուզը։

Նկարահանումները կսկսվեն օգոստոսի 15-ին՝ Կոլումբիայում։