Տղամարդը աղբյուրից ջուր է խմել ու վարակվել բակտերիայով, որը կերել է նրա թոքերը

Տղամարդը աղբյուրից ջուր է խմել ու վարակվել բակտերիայով, որը կերել է նրա թոքերը

Ավստրալացին ջուր է խմել մարդկանց համար խմելու համարվող աղբյուրից ու վարակվել անհայտ հիվանդությամբ՝ նրա ինքնազգացողությունը վատացել է։

Բժիշկները չեն կարողացել ճշգրիտ և կոնկրետ ախտորոշում անել, գրել է «LADbible»-ը։

Բժիշկներին երկու տարի այցելելուց հետո փորձագետները ենթադրել են, որ տղամարդը ձեռք է բերել միկոբակտերիաներ, որոնք հայտնաբերվել են ջրի մեջ: Բայց արդեն ուշ է եղել․ տղամարդու երիկամները գրեթե չեն գործում, մակաբույծը կերել է նրա թոքերի մի մասը, իսկ հիվանդությունը տարածվել է ամբողջ մարմնով։

Այժմ նա օրական 16 հաբ է ընդունում՝ իրեն կենդանի պահելու համար, ու հույսը դնում է բժիշկների վրա, որոնք նույնիսկ վստահ չեն, որ բուժումը կաշխատի։