Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի․ Գառնիկ Դանիելյան

Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի․ Գառնիկ Դանիելյան

Վարդենուտ գյուղի բնակիչներն այս տարի արդեն երկրորդ անգամ փակել են Ապարան-Երևան մայրուղին։

Բանն այն է, որ «ՌԻԴ» ընկերությունը ցանկանում է գնել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներին պատկանող և հանրային գերակա շահ ճանաչված շուրջ 110 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` չափազանց ցածր արժեքով, 1 քմ-ն ընդամենը 300 դրամով։

Այս խնդրի մասին բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ՝ փետրվարին, հրապարակումներով, գրություններով, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչակարգի ղեկավարին հարց ուղղելով։

Հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն հարցը անարձագանք չի մնա, և այդ հարցով կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը։

Եվս մեկ փաստ, որ գործ ունենք մի վարչակարգի հետ, որը շարունակաբար ստում է իր քաղաքացիներին՝ միայնակ թողնելով բազմաթիվ խնդիրների հետ։

Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյան